Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը. izmirlianmedicalcenter.com

Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը. izmirlianmedicalcenter.com

Ներկայումս ընդունված է լոգոպեդական աշխատանքի վաղ սկիզբը և երկարատև ժամկետը։ Եթե ինսուլտ տարած հիվանդի հետ աշխատանքը սկսվում է առողջական վիճակի կայունացման առաջին իսկ շաբաթներից կամ առաջին ամիսներից, ապա հաջողվում է հասնել խոսքի վերականգնման ավելի բարձր արդյունքների։ Բացի այդ, լոգոպեդական պարապմունքների վաղ սկիզբը կանխում է պաթոլոգիկ ախտանշանների ամրակայումը և խոսքի վերականգնումն իրականացվում է առավել նպատակահարմար ճանապարհով։

Հիվանդության սուր փուլում գտնվող հիվանդի հետ տարվող աշխատանքի տևողությունը պետք է լինի խիստ չափավորված՝ կախված նրա վիճակից և անհատական առանձնահատկություններից և ունենա հոգեթերապևտիկ բնույթ։ Կարևոր խնդիր է համարվում հիվանդի հետ շփում հաստատելը և նրան լոգոպեդական աշխատանքի մեջ ներգրավելը։ Այդ նպատակով հիվանդի հետ նրան հետաքրքրող տարբեր թեմաների շուրջ զրույցներ են անցկացվում, օգտագործվում են խոսքի վերականգման «ոչ խոսքային» ձևերը՝ սեղանի և կառուցողական խաղերր, արտանկարումը և այլն։ Հետագա փուլերում վերականգնողական ուսուցումն անցկացվում է այնպես, որ հիվանդն ավելի ակտիվ և գիտակցաբար ներգրավվի լոգոպեդական աշխատանքի մեջ։

Աֆազիայով հիվանդների հետ անցկացվում են անհատական և խմբային լոգոպեդական պարապմունքներ։

Անհատական պարապմունքը վերականգնողական ուսուցման կազմակերպման հիմնական ձևն է, քանի որ այն ապահովում է հիվանդի առանձնահատկությունների հաշվառում, արդյունավետ շփում մասնագետի հետ և լոգոպեդական ներգործության բարձր արդյունավետություն։
Խմբային պարապմունքը նույնպես ունի որոշակի առավելություններ։ Այն հիվանդին հնարավորություն է տալիս անհատական պարապմունքների ժամանակ ձեռք բերած հմտությունները կիրառել խմբում, ինչը հետագայում հեշտացնում է խոսքային հաղորդակցման վերականգնումը։

Ստացիոնարում և պոլիկլինիկայում լոգոպեդական պարապմունքների անցկացման ընթացքում խորհուրդ է տրվում, որ հիվանդը մշտապես գտնվի բժշկի հսկողության տակ։ Բացի այդ, նպատակահարմար է, որ լոգոպեդը և բուժող բժիշկը միմյանց տեղեկացնեն հիվանդի վիճակի փոփոխությունների մասին (ցրվածության աճ, ֆիզիկական վիճակի վատթարացում, դրական շարժ և այլն)։

Ցանկալի է հիվանդի հետ պարապել ամեն օր, կամ առնվազն շաբաթը երեք անգամ։

Լոգոպեդական աշխատանքի միջին տևողությունը տատանվում է 6 ամսից մինչև մի քանի տարի։ Հիվանդի հարազատները պետք է իմանան, որ խոսքի վերականգնումը երկարատև գործընթաց  է, որը դրական արդյունքների կհանգեցնի միայն այն դեպքում, եթե նրանք համագործակցեն լոգոպեդի հետ և օգնեն հիվանդին։ Հիվանդը, հատկապես հիվանդության վաղ շրջանում, չպետք է իմանա, որ խոսքի վերականգնումը կարող է տարիներ տևել։ Վերականգնողական ուսուցման գործընթացին նախորդում է հիվանդի խոսքի և բարձրագույն հոգեկան այլ գործառույթների (պրաքսիս, գնոզիս, հաշիվ և այլն) նյարդահոգեբանական հետազոտումը, որն անցկանացնում է լոգոպեդը կամ նյարդահոգեբանը։ Այդ հետազոտման արդյունքների հիման վրա տրվում է եզրակացություն, որում սահմանվում է աֆազիայի տեսակն ու ծանրության աստիճանը։
Հետազոտման արդյունքներր գրվում են հիվանդության պատմության մեջ կամ հիվանդի բուժթերթիկում, ինչպես նաև հետազոտման համար նախատեսված քարտում։

Հետաքրքրող հարցերի դեպքում դիմել Իզմիրլյան ԲԿ-ի ՔԿԱ բաժանմունքի լոգոպեդ՝ Աննա Ասլանյանին:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ